Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետներն արժանացան գերատեսչական պարգևների
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպության կայացման ու զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրենը, տեղակալները և կառույցի առաջատար փորձագետները մի շարք գերատեսչությունների կողմից արժանացան պարգևների։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի բացման ժամանակ։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 15-ամյակի առթիվ, նույն կազմակերպության կայացման ու զարգացման, ինչպես նաև Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի առաջխաղացման գործում ներդրած զգալի ավանդի և ՀՀ դատախազության մարմինների հետ սերտ համագործակցություն ապահովելու համար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը պարգևատրվեց «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:
Արթուր Դավթյանի մեկ այլ հրամանով ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Սարգիս Գրիգորյանը, դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Մխիթարյանը, ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի պետ Հովհաննես Գաբրիելյանը, ինչպես նաև ձեռագրաբանական և հեղինակային փորձաքննություննեևի բաժնի պետ Մարգարիտա Ալոյանը պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Գլխավոր դատախազի հրամանով «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով պարգևատրվեց, ինչպես նաև շնորհակալագրի արժանացավ ՊՈԱԿ-ի պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Ջուլիետա Ղահրամանյանը։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև համագործակցության համար, ինչպես նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի կազմավորման և գործունեության 15-ամյակի կապակցությամբ պարգևատրվեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ Մարինե Կարապետյանը, ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի հյուսվածքաբանաքիմիական փորձաքննությունների բաժանմունքի պետ Հայկազն Չախոյանը, ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ Շուշանիկ Մովսիսյանը, համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ Արթուր Հարությունյանը։
Բյուրոյի փորձագետների աշխատանքը բարձր էր գնահատել նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանը։ Վերջինիս հրամանով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով մասնագիտական բարձր պատրաստակամություն ցուցաբերելու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ, ՀՀ հատուկ քննչական ծառայության շնորհակալագրով պարգևատրվեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձգաբանական փորձաքննությունների բաժնի պետ Վասպուր Հովհաննիսյանը և ՊՈԱԿ-ի հետքաբանական փորձաքննությունների բաժնի պետ Հրաչիկ Այվազյանը։
Միջոցառմանը պարգևներ հանձնեց նաև ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ՀՀ ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կազմավորման և գործունեության15-րդ տարեդարձի կապակցությամբ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը: Հանցագործությունների բացահայտման գործում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ սերտորեն համագործակցելու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կազմավորման և գործունեության 15-րդ տարեդարձի կապակցությամբ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվել են՝ թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Աննա Թովմասյանը, տոքսիկոլոգիական /թունաբանական/ փորձաքննությունների բաժանմունքի պետ Նելլի Կիրակոսյան, ՀՀ ոստիկանության պատվորգերով պարգևատրվել են՝ փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Արսեն Բաղդասարյանը և փորձաքննությունների բաժնի դատաբժշկական փորձագետ Սուրեն Օլեյանը:
Միջոցառմանը պարգևներ հանձնվեցին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կողմից։
Նախարարի հրամանով՝ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերում նշանակվող փորձաքննություններն իրականացնելիս ակտիվ աշխատանքներ ծավալելու համար, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ Վարդգես Ֆրանգյանը։
Արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրեր ստացան «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արթուր Միրաքյանը և ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ Գարեգին Թավադյանը։
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարն ու շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի կողմից արժանացան վաստակագրերի, գովեստագրերի և պատվոգրերի։ Մասնավորապես՝
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակի առթիվ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում դատափորձագիտության զարգացման գործում նշանակալի ավանդ ունենալու համար վաստակագրեր տրվեցին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտության գծով տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանին, ՊՈԱԿ-ի փորձաքննությունների գծով տնօրենի տեղակալ Արամ Գահնապետյանին:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում դատափորձագիտության զարգացման գործում երկար տարիների ավանդ ունենալու համար վաստակագրեր տրվեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ Մարինե Կարապետյանին, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա–աուդիոձայնագրական փորձաքննությունների բաժնի պետ Սերգեյ Բադալովին:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում դատափորձագիտության զարգացմանը նպաստելու, ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար գովեստագրեր տրվեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի ֆինանսական և տնտեսական հարցերի գծով տեղակալ Խաչատուր Աբաջյանին, տեղեկատվական ապահովման բաժնի պետ Արուսյակ Մոսիկյանին, տեղեկատվական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Լիլյա Ավոյանինին, տեղեկատվական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Հարությունյանին, տնօրենի խորհրդական Ռուբեն Հովհաննեսյանին, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Աննա Պետրոսյանին:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ծավալած ակտիվ գործունեության համար պատվոգրեր շնորհվեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Մխիթարյանին, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժանմունքի պետ Գառնիկ Համբարյանին, ճարտարագիտատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Աշոտ Բադեյանին, մշակութաբանական փորձաքննությունների բաժնի պետ Էմիլ Ավանեսովին, հետքաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Մարինե Բուդաղյանին, համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ Աշոտ Ադամյանին, ձգաբանական փորձաքննությունների բաժնի պետ Վասպուր Հովհաննիսյանին, հետքաբանական փորձաքննությունների բաժնի պետ Հրաչիկ Այվազյանին, ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ Հարություն Թովմասյանին, ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի փորձագետ Արա Գալստյանին, ձեռագրաբանական և հեղինակային փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Անի Բակլաչյանին, հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Անի Վարդանյանին:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանին հայտարարվել է շնորհակալություն և պարգևատրվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով։
Նախարարի մեկ այլ հրամանով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ անձնակազմին հայտարարվել է շնորհակալություն և պարգևատրվել պատվոգրով:
ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրամանով Արդարադատության ակադեմիայի և Փորձաքննությունների ազգային բյուրոյի համագործակցության ընթացքում ներդրած նշանակալի ավանդի համար և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրեն Արգամ Հովսեփյանը պարգևատրվել է Արդարադատության ակադեմիայի հուշամեդալով։
Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ պարգևներ շնորհվեցին նաև արտասահմանյան երկրների գործընկեր կառույցների ղեկավարների կողմից:
Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուվինի հրամանով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրեն Արգամ Հովսեփյանը պարգևատրվել է Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի «Վաստակի համար» մեդալով:
Ռուսաստանի Արդարադատության նախարարության դատական փորձաքննություների Ռուսաստանի Դաշնային կենտրոնի տնօրեն Սվետլանա Սմիռնովայի հրամանով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ը պարգևատրվել է «Դատական փորձաքննության զարգացման մեջ ներդրում ունենալու համար» մեդալով։
Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Կլյուևի հրամանով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրեն Արգամ Հովսեփյանը պարգևատրվել է «Միջազգային համագործակցության ամրապնդման համար» շքանշանով:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի 15-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղվել նաև Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Վալերիա Կոլոմիեցի կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի, ինչպես նաև այլ բուհերի ռեկտորների և կազմակերպությունների ղեկավարների կողմից:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև արտերկրի գործընկեր կառույցների ղեկավարների նման բարձր գնահատականներն ու ցուցաբերած վերաբերմունքն էլ ավելի է պարտավորեցնում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի ողջ անձնակազմին իրենց լիազորված աշխատանքներն առավել բարձր պատասխանատվությամբ և նվիրումով իրականացնելու համար՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգի կայացմանն ու իրավակարգի ամրապնդմանը։
28 Դեկտեմբեր 2016